Lorem ipsum

Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի պատմությունը սկսվում է 1948 թ.-ից։ 1948-1963 թթ. այն գործել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի կազմում որպես Էլեկտրատեխնիկայի լաբորատորիա, հետո՝ ինստիտուտ, իսկ 1961թ.-ից՝ որպես էներգետիկայի ինստիտուտ։ 1963-1992թթ. ինստիտուտը գտնվել է նախկին ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման նախարարության կազմում։ Այդ տարիներին ինստիտուտից առանձնացվել են մի շարք ստորաբաժանումներ, որոնցից ձևավորվել են 4 գիտահետազոտական ինստիտուտներ:
1992թ.-ից ի վեր ԷԳՀԻ գործում է ՀՀ Էներգետիկայի նախարարության կազմում, ունի Էներգետիկայի ռազմավարական կենտրոն ։

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Էներգետիկ համակարգի զարգացման կանխատեսում

2. Էներգահամակարգի կառավարում

3. Էլեկտրական ցանցերում կայունացված ռեժիմներ

4. Էներգախնայողություն, էներգաարդյունավետություն և այլընտրանքային էներգետիկա

5. Էներգետիկ համակարգի շահագործման ռեժիմներ

6. Լիցենզավորված գործունեություն

7. Ստանդարտներ և նորմեր

8. Տեղեկատվական ծառայություն և կադրերի պատրաստում